Wi-Fi ցանցի ընդլայնում
U7-Pro-ն նախատեսված է UniFi ցանցում անլար կապ կազմակերպելու համար։ Կենտրոնացված կառավարումը հարմար է գրասենյակի կամ այլ ներքին տարածքի ցանցը զարգացնելիս։
- 2,4 / 5 / 6 ԳՀց, յուրաքանչյուր տիրույթում՝ 2×2 MIMO։
- Մեկ RJ45 2.5 GbE պորտ, PoE+, մինչև 21 Վտ։
- Չափեր՝ Ø206 × 46 մմ, քաշ՝ 680 գ։
- Pro Mount ամրակն ընդգրկված է, PoE ինժեկտորը՝ առանձին։
Տեղադրման պայմաններ
Պահանջվում է համատեղելի PoE+ աղբյուր և UniFi Network 8.0.28 կամ ավելի նոր տարբերակ։ Արտադրողի 6 ԳՀց աջակցվող երկրների ցանկում Հայաստանը նշված չէ, ուստի այդ տիրույթի աշխատանքը Հայաստանում չի երաշխավորվում։
Երաշխիք՝ 12 ամիս։









Կարծիքներ
Կարծիքներ դեռ չկան։